Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. թարմացվող
Դատավոր Արշակ Վարդանյանը այսօր մերժեց Սամվել Բաբայանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Դատարանը մերժեց նաև Սամվել Բաբայանի կալանավորումը վերացնելու մասին պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը, քանի որ ըստ դատարանի՝ Սամվել Բաբայանին մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և կալանքի տակ մնալն անհրաժեշտ է։ Մեկ այլ որոշմամբ՝ դատավորը թույլատրեց Սամվել Բաբայանի ընտանիքին և հարազատներին տեսակցել նրան, ունենալ հեռախոսազանգ։
