Սամվել Բաբայանն էքսպերտ է պահանջում
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ներկայացվեցին «Իգլայի» գործով անցնող մեղադրյալների մեղադրական եզրակացությունները: Լսելով իր մասով մեղադրական եզրակացությունը` ամբաստանյալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց. «Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը չեմ արել: Ես պատասխանատում եմ իմ արած բոլոր քայլերի համար: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է ինձ, հորինված է, դա ենթադրությունների տեքստ է: Ով է զենք բերել, գնացեք զենք բերողին բռնեք: Ասում են Վրաստանից զենք ես բերել, հետո կարճում են‚ թե այլ մարդ ա բերել: Վրաստանից զենք բերողին բերեք՝ մենք էլ ճանաչենք: Ես էքսպերտ եմ պահանջում, որը պետք է ապացուցի, որ ես կապ եմ ունեցել այդ զենքի հետ»:
