Ավտովթար Երևանում. ВАЗ 2107-ը բախվել է կայանված Mercedes-ի հետնամասին
shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ВАЗ 2107 մակնիշի 35 AV 473 ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 52 MM 002 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մանրամասները՝ այստեղ:
