Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի. լուսանկարներ
Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը: Այս մասին հայտնում է Лайф-ը՝ տեղեկացնելով, որ նա 80 տարեկան էր:
Դերասանուհին խաղացել է մոտ 10 ֆիլմում, սակայն ճանաչվածություն նրան բերել է «Սև կոշիկներով բարձրահասակ շիկահերը» ֆիլմը:
Միրեյ Դարկը 15 տարի համատեղ ապրել է հայտնի և սիրված դերասան Ալեն Դելոնի հոտ:
Իր հարցազրույցների ընթացքում ֆրանսուհին գրեթե չի խոսել անձնական կյանքի մասին և ոչ մի կերպ չի փորձել փոխել իր շուրջ ձևավորված համընդհանուր կարծիքը: Եվ մի գեղեցիկ օր, բոլորի համար անսպասելի, Միրեյը որոշում է իր հիշողությունները հանձնել թղթին՝ մարդկանց հնարավորություն տալով բոլորովին այլ անկյունից տեսնելու իրեն: Հետագա հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոսել է իր գրքի և Դելոնի հետ հարաբերությունների մասին: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել Հռոմում, նկարահանման հրապարակում։
Ներկայացնում ենք մի քանի լուսանկար նրանց համատեղ կյանքից.

