«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավագանու ընտրություններին ընդառաջ «փնտրտուքների» մեջ է. կուսակցությունը փնտրում է մարդկանց, որոնք կհամալրեն ավագանու ցուցակը:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում, նրանց առաջարկում են ավագանու անդամ լինել իրենց կուսակցությունով, սակայն կտրուկ մերժում են ստանում:
Բանն այն է, որ փորձում են ցուցակը համալրել հայտնի դեմքերով, սակայն ում առաջարկում են համալրել իրենց ցուցակը, գրեթե բոլորը հրաժարվում են:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանից։ Վերջինս նախ ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք, սակայն դրանց ծանոթանալուց հետո հրաժարվեց մեկնաբանել: Մեր բազմաթիվ զանգեր մնացին անպատասխան, ինչը եւս մեկ անգամ հիմնավորում է մեր տեղեկությունները:
Ըստ էության, եթե մեր տեղեկությունները հիմնավոր չլինեին, կուսակցության խոսնակը կշտապեր հերքել այն, այլ ոչ թե կխուսափեր հարցերից»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը