«Ժողովուրդ» օրաթերթը իր բացառիկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել: Արշակյանը իր նվերին «պաշտոնական» տեսք տալու համար այն մատուցել է Ազգային ժողովի հատուկ լոգոտիպով տոպրակներով: Տոպրակները նա վերցրել է ԱԺ աշխատակազմից, քանի որ ԱԺ-ն պարբերաբար պատվիրում է տոպրակներ եւ ունենում պահեստում՝ տարբեր հյուրերի կամ այցելությունների ժամանակ ինչ-որ բան նվիրելիս կիրառելու համար:
ՔՊ-ական կանայք ծաղրել են Արշակյանի այս քայլը, իսկ ոմանք էլ պարզապես աղբն են նետել ԱԺ փոխնախագահի նվիրած չուպաչուպսերը՝ համարելով դա անարգանք իրենց նկատմամբ:
ՔՊ-ական կանայք խոսակցության ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել, որ նույնիսկ մանկահասակ երեխաներին նման նվերներ չեն տալիս։
Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ փորձում էին երեկ արդարացնել Արշակյանին, թե նա 1 շաբաթով Հնդկաստանում էր, գուցե օգնականները կամ փոխնախագահի աշխատակազմն է կազմակերպել այդ ծաղրանքը: Ամեն դեպքում, խայտառակություն են բնութագրում ՔՊ-ում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի նվերը կին գործընկերներին»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը