Վիճաբանություն՝ Խորենացի փողոցում. Համասեռամոլը քարով հարվածել է տղամարդու գլխին
«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ նախօրեին Խորենացի փողոցում երկու տղամարդու միջև վիճաբանություն է եղել, արդյունքում նրանցից մեկը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 36-ամյա տղամարդու հայտարարության համաձայն՝ իրեն քարով հարվածել է մի համասեռամոլ, ինչի հետևանքով տղամարդը գլխի ձախ կեսի սալջարդ վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
