Մոսկվան խնդրում է Քիշնևին
Ռուսաստանը խնդրել է Մոլդովային հրաժարվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր տարածքում օտարերկրյա զինվորականների դուրսբերման հարցը բարձրացնելուց: Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Անդրեյ Նեգուցայի խոսքով՝ նախօրեին ինքը Մոլդովայի կառավարությանն է փոխանցել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ «Մոլդովան չպետք է պնդի հարցի ներառումը»։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Մոլդովայի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Մորարուն կազմակերպության քարտուղարությանը նամակ էր ուղարկել, որում ասվում էր, որ երկիրը հաշվարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում հարց բարձրացնել երկրից օտարերկրացի զինվորականների դուրսբերման մասին։
