ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու սիրահար է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, պարզվում է, իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու մեծ սիրահար է։ Դրա մասին են վկայում Թունյանի դեմ ներկայացված դատական հայցերը, որոնցից բոլորի պարագայում հայցը բավարարվել է, այսինքն՝ դատարանի կողմից հաստատվել է, որ Թունյանը ֆինանսական պարտավորություններ ունի, որոնք չի կատարել, եւ բանը հասել է դիվանբաշուն, ինչից հետո գումարի բռնագանձման որոշումներ են կայացվել։

Թունյանի դեմ առաջին հայցը ներկայացվել է 2012 թվականին՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի կողմից։ Այս գործով որպես պատասխանողներ են ներգրավվել նաեւ Թունյանի կողմից 2012 թվականին հիմնադրված «Բե Վիտ» ՍՊԸ-ն, նրա եղբայրը՝ Վահե Էդիկի Թունյանը, հայրը՝ Էդիկ Բաբկենի Թունյանը, մայրը՝ Թամարա Մամիկոնի Վարդանյանը։ Ըստ հայցի՝ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն 2011 թվականին 3 մլն դրամի չափով վարկ է տրամադրել Թունյանի հիմնադրած «Բե Վիտ» ՍՊԸ-ին, որի դիմաց գրավադրվել է Դավթաշեն 2թ/մ 40 շենքի թիվ 23 հասցեում գտնվող բնակարանը (ներկայում այս բնակարանում են գրանցված Թունյանները): Վարկը տրամադրվել է 18 ամիս ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ Ըստ «Պրո Կրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Թունյաններն իրենց վարկային պարտավորությունները չեն կատարել, ինչի համար եւ վարկային կազմակերպությունը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել 1 մլն 165 հազար դրամ, դատարանը հայցվորի պահանջը բավարարել է։

2013 թվականին նույն վարկային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել արդեն Բաբկեն եւ Էդիկ Թունյանների դեմ, դատարանից պահանջելով՝ վերջիններիցս բռնագանձել 299 հազար դրամ՝ կրկին վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Այս գործի պատմությունից տեղեկանում ենք, որ 2010 թվականին ընկերությունը Բաբկեն Թունյանին է տրամադրել 1 մլն 500 հազար դրամ՝ 24 ամիս ժամկետով, տարեկան 22 տոկոս տոկոսադրույքով, իսկ Էդիկ Թունյանը հանդես է եկել որպես երաշխավոր: 2013 թվականի դրությամբ Թունյանը վարկային կազմակերպության նկատմամբ ունեցել է 299 հազար դրամի պարտավորություն, եւ դատարանը կրկին բավարարել է վարկային կազմակերպության հայցը։

2015 թվականին Բաբկեն Թունյանի դեմ դատական հայց է ներկայացրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն՝ 181 հազար դրամ բռնագանձելու պահանջով։ Բանն այն է, որ Թունյանն «ԱրմենՏել» ՓԲԸ-ից ապառիկ եղանակով գնել է Samsung GT I9103 andr տեսակի հեռախոս, սակայն, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացրած հայցադիմումի, գումարը չի վճարել, ինչի համար էլ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել։ Այս հացադիմումը եւս դատարանի կողմից բավարարվել է, եւ որոշում է կայացվել Թունյանից հօգուտ ընկերության բռնագանձել 181 հազար դրամ։

2019 թվականին Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ Բաբկեն Թունյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ քաղաքացու մեքենայի։ Թունյանին պատկանող մեքենան չի ունեցել ԱՊՊԱ տեսակի ապահովագրություն, իսկ մյուս մեքենան ԱՊՊԱ ունեցել է։ Փորձաքննությունը պարզել է, որ մեքենաների բախման համար մեղավոր են 2 վարորդներն էլ, ուստի քաղաքացու մեքենային պատճառված 719 հազար դրամի վնասն ապահովագրական ընկերությունը բավարարել է մասնակի՝ վճարելով 359 հազար դրամ, եւ քանի որ Թունյանի մեքենան ապահովագրված չի եղել, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն Բաբկեն Թունյանից պահանջել է 377,140 ՀՀ դրամ, սակայն վերջինս չի վճարել, ինչից հետո բյուրոն հայց է ներկայացրել ընդդեմ Բաբկեն Թունյանի՝ պահանջելով բյուրոյին վճարել 377,140 ՀՀ դրամ։ Արդյունքում դատարանը որոշում է կայացրել Բաբկեն Թունյանից հօգուտ բյուրոյի բռնագանձել 376,682.1 դրամ, որից 359,500 ՀՀ դրամը` որպես պարտավորության մայր գումար, 6,855 ՀՀ դրամը` որպես տոկոսագումար, 7,327.1 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 3,000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Բաբկեն Թունյանը նաեւ պարտք է ունեցել «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը։ 2022 թվականին ընկերությունն ընդդեմ Թունյանի հայց է ներկայացրել դատարան՝ վերջինից պահանջելով վճարել 15 հազար դրամ պարտքը։ Բաբկեն Թունյանը 2015 թվականին «ՄՏՍ Հայաստան » ընկերությունից ձեռք է բերել SIM քարտ, ինչպես նաեւ ինտերնետային ծառայություններից օգտվելու համար մեկ ինտերնետի սարք՝ մոդեմ։ Թունյանը կրկին իր պարտավորությունները չի կատարել, ինչի համար եւ ընկերությունը դիմել է դատարան, դատարանն էլ, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, բավարարել է հայցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 587 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am