Պուտինի մասին երգը՝ ռուսական iTunes-ի առաջատարների եռյակում. տեսանյութ
Պուտինի մասին երգը ներառվել է ռուսական iTunes-ի առաջատարների եռյակում։ Դրա կատարողն արդեն երգել է Թրամփի ու Կադիրովի մասին։ Putin երգը կատարում է Յուլյա Ռիբակովան (Lady Fortuna)։ Նրա Vkontate-ի էջում նշվում է, որ նա աշխատում է LF City ամսագրում։ Նախագահին նվիրված երգը iTunes-ում առաջ է անցել ամառվա հիթ Despacito-ից։ Առաջին երկու հորիզոնականներում են մնում Էլջեյի «Վարդագույն գինին» և Օլգա Բուզովայի Not Enough for Me-ն։ Vkontate սոցցանցում հոլովակն ավելի քան 5.5 մլն դիտման է արժանացել։
