Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈւ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈւԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում:
Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին. նա Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների ու անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված ու ապրած մարդկանց հետ», - ասաց Փաշինյանը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը