Տղամարդը թատրոնի բեմից կրակ է բացել հանդիսատեսի ուղղությամբ. կա մեկ զոհ
Հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգ քաղաքում տղամարդը անկանոն կրակոցներ է բացել «Hillbrow Theatre» թատրոնում: Նա կրակ է բացել հենց բեմից, որի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս 7-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում է Kp.ru-ն: Տղամարդը բեմ է բարձրացել, երբ այնտեղ ելույթ էր ունենում երաժշտական խումբը, որից հետո վերցրել է բարձրախոսը և հայտնել, որ համերգը չի կայանա, մինչև իրեն չվերադարձնեն գողացված բջջային հեռախոսը: Կրակ բացած անձին հաջողվել է թաքնվել հանցագործության վայրից: Այս պահին նա որոնվում է:
