Ալիևի ասածը «հալած յուղի» տեղ անցնում է. Ցնցող արդարացումներ Արևմուտքից

Հաագայի դատարանի որոշման անտեսումից երկու շաբաթ անց ԵՄ-ն հասցեական կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ու բոլոր պատասխանատուներին երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Հայտարարությունը տարածել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպությունները Եվրամիության պատվիրակությունը։ «Եվրամիությունը շարունակում է մտահոգված լինել, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական խախտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վրա, ներառյալ առողջության, կրթության և սննդի իրավունքների: ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առաջնորդների մակարդակով։ Մենք ակնկալում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած խաղաղ գործընթացի շարունակություն», - ըստ «Ազատության», ասված է հայտարարության մեջ։

Հաագայի դատարանը Հայաստանի դիմումն Ադրբեջանի դեմ բավարարեց փետրվարի 22-ին՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է պարտադիր կատարման, սակայն ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն:

Սակայն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով...

Նա հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է, և ոչ թե այլընտրանք կամ փոխարինող։ Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Կլաարը նշել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է խաղաղ գործընթացի կատալիզատորի դեր խաղա, ինչպես նաև պետք է օգնի հայկական կողմին, որն իրեն, ինչպես որոշակիորեն անվստահ է զգում, ավելի ակտիվ ներգրավվելու խաղաղ գործընթացում։ «Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ բաց ենք վարվել. մենք համաձայնության չենք եկել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ այն (ԵՄ դիտորդական առաքելությունը/խմբ.) գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք եղել, թե որն է այս առաքելության գործունեությունը:

Առաքելության նպատակը մենք տեսնում ենք թե՛ նրանում, որ վստահություն ձևավորվի հայկական համայնքներում հայ-ադրբեջանական և միջազգային սահմանի ողջ երկայնքով, և թե՛ նրանում, որ խթանի խաղաղ գործընթացին, որը շատ կարևոր տարր է»,- Բաքվում այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Որ Բրյուսելը սկսել է արդարանալ, բացատրել Ալիևին, որ իրենցից վտանգ չկա` տարօրինակ է: Ալիևն իր քաղաքականությամբ Արցախում ցեղասպանություն է իրականացնում` կեղծ պնդումներով ու պահանջներով: Ու Բրյուսելը այս իշխանության առջև պարզաբանումներո՞վ է հանդես գալիս...

Ավելին, պարզվում է, որ Տոյվո Կլաարը իրավաչափ է համարում Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման պահանջը, Բաքվում՝ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։ «Մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»,-ասել է Կլաարն ու հավելել. «Կարծում եմ՝ այդ թափանցիկությանը հասնելը բանակցելու հարց է։ Դա անելու մի քանի տարբերակներ կան, որոնցից մի քանիսը նախկինում քննարկվել են։ Դրանցից մեկն է, օրինակ, այն, որ անցակետում լրացուցիչ սարքավորումներ լինեն, որպեսզի ռուսները կարողանան վերահսկել այնտեղով իրականացվող փոխադրումները»։ Կլաարը նաև ընդգծել է. «Իհարկե, թափանցիկության պահանջն իսկապես օրինական է, և միևնույն ժամանակ կարևոր է ժողովրդի, ղարաբաղահայության համար, որ նրանք ունենան անվտանգ տեղաշարժի հնարավորության զգացում»։

Այսինքն, ԵՄ պաշտոնյան հավատո՞ւմ է Բաքվի պնդումներին, թե` «Հայաստանը ապօրինի զենք-զինամթերք է ուղարկում Արցախ»:

Թե՞ եվրոպացի պաշտոնյան էլ է կողմ Ալիևի` անցակետեր տեղադրելու գաղափարին, պարզապես դա քողարկվում է «թափանցիկության» մասին մտահոգություններով:

Նշենք, որ երեկ հանդես է եկել նաև ամերիկացի բանագնացը: Հայաստանը և Ադրբեջանը կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար փաստաթղթում պետք է ներառեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ «Ազատության»-ը տված հարցազրույցում։

Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով: Բոնոն պատասխանել է. «Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից:

Եվ երբ ասվում է, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու, հարցին, Բոնոն պատասխանել է. «Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք՝ որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն»։

Այսինքն, Ալիևի «ասածները», կարելի է ասել` «հալած յուղի» տեղ դնող արևմտյան գործիչները սպասո՞ւմ են, որ 2 ամսից ավելի Արցախը շրջափակման մեջ պահող Ալիևը կառուցողական համաձայնությունների գա հայկական կողմի հետ բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2257 անգամ
Լրահոս
50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am