Իրկուտսկի մարզում առաջին ձյունն է տեղացել
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում առաջին ձյունն է տեղացել: Այս մասին գրում է Կոմսոմոլսկայա պրավդան: Ինչպես նշվում է՝ տեղի եղանակը կանխատեսվում է մինչև -5 աստիճան: «Առաջին ձյունը Երբոգաչեն ավանում»,- գրել է շրջանի բնակիչներից Յուրի Ժդանովը: Ինչպես հայտնում են համացանցի օգտատերերը՝ այս պահին Երբոգաչեն ավանում +3 աստիճան է, անձրեւ է տեղում:
