Մասնակիցների թիվն ավելանում է
Ապօրինի զննությունների եւ խուզարկությունների դեմ 138 փաստաբանի գործադուլի հայտարարությանը միացել են եւս 12 փաստաբաններ։ Այս մասին նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Այսպիսով, գործադուլին միացող փաստաբանների թիվը հասել է 150-ի։ «Ակցիան արդեն սպասվածից ավելի մասշտաբային է ու իր արդյունքն ունենալու անտարակույս։ Հատուկ հրավերի կարիք ունեցողներին. բոլոր փաստաբաններին ուղարկվել է հայտարարության տեքստը, ովքեր ցանկացել են միացել են, հիմա էլ հրապարակվելուց հետո մեր շատ գործընկերներ միանում են»,-գրել է նա Facebook-ի իր էջում։
