Ըստ Լավրովի պլանի 5 շրջաններից դուրս են գալիս Արցախի ուժերը, երկու շրջան՝ Քելբաջար եւ Լաչինի, մնում են այնքան ժամանակ, քանի դեռ ազատ կամարտահայտությամբ ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:
«Դա, ըստ էության, կամ նշանակում է հավերժ, կամ Ադրբեջանը պետք է համաձայնի անցկացնել հանրաքվե: Հայկական կողմի դիրքորոշումն է, որ որեւէ ժամկետ հանրաքվեի վրա չպետք է լինի: Բոլորն էլ գիտեին, որ այդ հանրաքվեն չի լինելու եւ այդ կարգավիճակը պահպանվելու է, միջազգային խաղաղապահի ուժերը կանգնելու էին այնտեղ: Դա նշանակում էր, որ Լաչինի, Քելբաջարի շրջանները եւ ԼՂ-ն տարանջատվում էին Ադրբեջանից անվտանգության մեխանիզմներով:
2018-ից հետո նախագահ Սարգսյանը փակագծեր է բացել, որ պետք է երեք փաստաթղթեր լինեն՝ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթ, դրանից հետո եռանախագահող երկրների հայտարարությունը, եւ դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ որոշումը: Սա է եղել այս իշխանության ստացած ժառանգությունը»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ այն տարածքները, որտեղից ԼՂ ուժերը դուրս էին գալու, դրանք բոլորը պետք է լինեին ապառազմականացված:
Շահնազարյանի խոսքով՝ իր ներկայացրածն այժմ երազանք է թվում ներկայի հետ համեմատած, սակայն իրականում սա եղել է շատ մոտ իրականությանը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը