Մոսկվա-Վլադիկավկազ չվերթի ինքնաթիռում մարդ է մահացել
«Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ ծառայություններին, հայտնում է, որ Մոսկվայից Վլադիկավկազ ուղևորվող ինքնաթիռում ուղևորուհի է մահացել: ««Boeing 737» ինքնաթիռի օդաչուն կիրակի առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց հետո հայտնել է, որ ուղևորուհիներից մեկն իրեն վատ է զգացել, և խնդրել է վերադառնալ օդանավակայան: Սակայն վայրէջքի ժամանակ կնոջ վիճակն ավելի է վատացել, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել կոմայի մեջ: Այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, օդանավին մոտեցած բժիշկներն արձանագրեցին ուղևորուհու մահը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
