Հերթական կապիկությունը ․ քաղաքացիները արձագանքում են Քաղաքապետարանի կատարած աշխատանքին (video)
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, թե ինչպես են հեռացնում մայրաքաղաքում ապօրինի տեղադրված կանգնակները: Երևանցիները, սակայն, այնքան էլ դրական չեն արձագանքել լուրին, մասնավորապես տեսանյութի տակ գերակշռում են բացասական և քննադատական մեկնաբանությունները:
«Կենտրոն իջեք, հյուսիսային, Սարյան, Չարենց հասեք: Նույն բուդկի հետևը կինո եք նկարում, հետո պարեկների ներկայությամբ էլի դնում շարում են»։
«Բացի վերացնելը, տարածքի տերերին էլ տուգանեք»։
«Ձևակա՞ն թե հետևողական։ Էս մուլտիկները տարիներ շարունակ ցույց եք տալիս, խնդիրը չի վերանում ու նույնիսկ չի էլ նվազում։ Դա ձեզ մտածելու առիթ չի տալի՞ս։ Կայֆ ա՞ կամերայի համար աշխատելը չեմ հասկանում։ Մենք կինո նկարելու համար չենք հարկ վճարում»։
«Ի՞սկ ապօրինի փող ուզողներին չեք ուզում հավաքեք։ Երևի երբեք ոչ տեսել, ոչ էլ լսել եք նման դեպք»։
«Ապօրինություններն եք վերացնում? Ապրեք... Դե հիմա եկեք Դավթաշեն առաջին թաղամասի 61 հասցեի ապօրինի շինարարությունը կանգնեցրեք.... Օգոստոսի երեքից սկսած բազմիցս զգուշացվել եք... մինչև մի քանի հոգի չպատժվի անգործության համար, տեղից չեք շարժվի.... Դժգոհ ենք քաղաքապետարանից...»։
«Հեսա 1 ժամից կբերեն էլի կդնեն, ձևական մի աշխատեք, հետևողական եղեք»։
«Շոու ա, էսօր կարգելեն, կհանեն, վաղը՝ կանտեսեն»։
