Պապիկյանը «ներքին» հեղաշրջո՞ւմ է պատրաստում Փաշինյանի դեմ

Մարտի 5-ին, կիրակի (!!!) օրով, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում խա՛ռն էին, շա՛տ խառը: Այդ խառը վիճակից ծնվեց հայտարարություն, որը տարածվեց, կարելի է ասել՝ պաշտոնական տրուբաներով, կներեք, խողովակներով:

Կարծում եք, թե այդ նույն օրը Արցախում ադրբեջանական կողմի նախահարձակ-դիվերսիոն գործողության վերաբերյա՞լ էր հայտարարությունը: Ինչպե՜ս չէ:

Տարածված տեղեկությունը հետևյալն էր. «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը»:

Շատ գողտրիկ, գործնականում՝ զմայլանա՜խշ հայտարարություն է: Ինչպիսի՜ շարահյուսություն, ի՜նչ անկրկնելի, ինչպես կաֆելշիկ Վաղոն կասեր՝ էքսկուլուզիվ մտքեր: Այդպես էլ ուզում ես ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը լրացուցիչ հարց ուղղել, թե՝ ո՞նց, Պապիկյանը ցմահ է «նստելո՞ւ» (նախարարի աթոռին, նկատի ունենք, իսկ դո՞ւք ինչ կարծեցիք): Հարցն այդ միանգամայն պատճառաբանված է, ու ոչ մի գրամ չենք ծաղրում: Մարդիկ հայտարարում են, որ լուրերը, թե՝ Պապիկյանը պաշտոնանկ է արվելու... չեն համապատասխանում իրականությանը: Ստացվում է, որ Պապիկյանն ընդհանրապես պաշտոնանկ չի արվելու: Երբե՛ք: Համաձայնեք, անկապ ու անհամ բան է ստացվում:

Լավ, բայց այդ՝ զուտ լեզվաբանասիրական բնույթի հարցերը դեռ մի կողմ դնենք:

Շատ ավելի հետաքրքիր են դիտարկումները, թե ինչո՞ւ հանկարծ մարտի 5-ին, կրկնենք՝ կիրակի օրով, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրար անցավ ու «չերեզ» «Արմենպրես» նման հայտարարություն տարածեց: հետո ի՞նչ, որ մի երկու տեղ նման «լուրեր» էին շրջանառվել, թե հնարավոր է՝ Փաշինյանը Պապիկյանին պաշտոնանկ անի տեսանելի ժամանակահատվածում:

Հայկական իրականության անցուդարձի նրբություններին քիչ թե շատ տիրապետող յուրաքանչյուր ոք հասկանում է, որ եթե նման բան չկար կամ Պապիկյանին մոտալուտ պաշտոնանկության հեռանկար չսպասվեր, ապա կարելի էր պարզապես բանի տեղ չդնել շրջանառված լուրերը, որոնք 1-2 օր անց անգամ հիշող չէր լինելու: Երկրում, որտեղ կացարանի տակ հարմարեցված շինության հրդեհի հետևանքով միանգամից 15 զինվորի հրո ճարակ դառնալու դաժան փաստն է անգամ երկու-երեք օր անց լռության մատնվում, նշված լուրերի մարումն ի՞նչ էր, որ չլիներ:

Մինչդեռ, հոպ-լյա՝ տարածվում է «կայծակնային» հերքում, որը շատ ավելի մեծ ուշադրություն է գրավում, քան... հերքման թիրախ «շրջանառված լուրերը»: Իսկ դա արդեն ուղղակիորեն հուշում է, որ՝ մի րոպե, պարոնայք և աղջիկներ, ուրեմն այս ծուխն անկրակ չէ, ուրեմն իսկապես նման մտմտումներ ու խմորումներ կան, և Պապիկյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «հարվածային» ուշադրության կենտրոնում:

Եվ երբ արդեն կենտրոնանում եք այդ հանգամանքի վրա, սկսում եք մտաբերել և այլ մանրամասնություններ: Օրինակ, այն, որ Փաշինյանի ՔՊ վարչության վերջին ընտրություններն աղմկոտ պատմություններով ուղեկցվեցին, որ այդ ժամանակ Պապիկյանի անունն էլ էր շոշափվում՝ կուսակցության ներսում «իշխանություն վերցնելու» առումով:

Ու հիմա էլ, ժամանակ առ ժամանակ մամուլի բերանն են ընկնում վատ քողարկված ակնարկներ, որ Փաշինյանի դեմ հենց իր կուսակցության ներսում դավեր են նյութում: Ըստ որում, դատելով այն բանից, որ մոտալուտ պաշտոնանկության վերաբերյալ «շրջանառվող լուրերի» թիրախում Սուրեն Պապիկյանն է հայտնվել, հարց է ծագում՝ Պապիկյանը «ներքին» հեղաշրջո՞ւմ էր նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի դեմ:

Իսկ առհասարակ, Պապիկյանը դեռ հունվարի 20-21-ին արդեն հրաժարական տված ու պաշտոնանկված պիտի լիներ պաշտպանության նախարարի պաշտոնից՝ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության և 15 զինվորների զոհվելու սահմռկեցուցիչ եղելության հետ կապված: Ավելի վաղ նա պետք է պաշտոնանկվեր 2022-ի սեպտեմբերի պատերազմական գործողությունների հետևանքների հետ կապված: Իսկ նրա անմիջական ղեկավարն էլ՝ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին..․

Եթե Պապիկյանի «հրաժարական–չհրաժարականի» թեման շրջանառվում և հերքվում է, ապա դա նշանակում է, որ «ռազբորկա» է տեղի ունեցել Փաշինյանի ու Պապիկյանի միջև։ Վերջինս հասել է այն բանին, որ կառավարությունը հերքի հրաժարականի լուրը, այսինքն՝ այս պահին Փաշինյանը տեղի է տվել։ Այս ամենը նշանակում է նաև, որ ՔՊ—ի ներսում շատ լավ հասկանում են, որ երկար չի ձգելու Փաշինյանը, և որ նա միայն ի՛ր կաշին փրկելու հարցով է զբաղված, մինչդեռ թիմակիցների ճակատագրի վրա թքած ունի։ Դրա համար էլ թիմակիցները ներքին խմորումների մեջ են։ Իրենք էլ իրե՛նց կաշին են ուզում փրկել։

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 3332 անգամ
Լրահոս
Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am