Դատարանը կալանավորեց վանաձորցի քրեական հեղինակություն «Պոպոքին». նոր մանրամասներ
«Shamshyan.com»-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արեն Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Պոպոք» մականվամբ 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանի կատմամբ, ով մեղադրվում է ապօրինի զենք- զինմթերք կրելու և պահելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և «Պոպոքը», ում վնասվազերծելու օպերացիան կատարել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ՝ կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին Վանաձորի բանտ:
