Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որին հետևել են պայթյուններ: Այս մասին գրում է «APA» գործակալությունը: Գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղում տալով հայտնում է, որ պահեստին առայժմ մոտենալ անհնարին է: Այս պահի դրությամբ զոհերի և տուժածների մասին, ինչպես նաև հրդեհի մակերեսի և վնասի չափերի մասին տեղեկություններ չկան։
