Օգոստոսի 26-ին ժամը 12-ի սահմաններում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է հրդեհի բռնկման դեպք կենսոլորտային համալիրի Խուստուփ արգելավայրի` Խուստուփ լեռան գագաթից 3-4 կմ աջ դեպի Քաջարան քաղաքի ուղղությամբ:Համալիրի աշխատակիցներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են ԱԻՆ մարզային կառույցի ներկայացուցիչներին, մարզային իշխանություններին և համապատասխան այլ մարմիններին: Հրդեհը տարածվել է չորս ուղղությամբ, ինչի մարման համար էլ չորս խմբերով ` համալիրի աշխատակիցները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Որոշ ժամանակ անց հաջողվել է երեք ուղղությամբ կասեցնել հրդեհի առաջխաղացումը և ամբողջությամբ այն մարել:
Կրակի մարման աշխատանքները մեկ ուղղությամբ շարունակվում են, աշխատանքներին խոչըդոտում է լեռնային բարձր տեղանքը` ծովի մակարդակից շուրջ 2500 մետր բարձրության վրա, դժվարանցանելի հատված է , որին մոտենալու համար տրանսպորտային միջոցների անհնարինությունը պարտադրում է անցնել ոտքով շուրջ 6-7 կմ ճանապարհ:
Հրդեհի տարածքի ստորին հատվածում են գտնվում ԱԻՆ, ՀՀ ԲՆ բնապահպանական և ընդերքի տեսչության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, համայնքի բնակիչներ։
Օգոստոսի 27 - ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ -ի «Խուստուփ» արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաև տեղացած անձրևը։ Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է: Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն։
ՀՀ բնապահպանության նախարարություն
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը