ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկից զոհեր կան
ԱՄՆ Տեխաս նահանգի Արանզաս շրջանում «Հարվի» փոթորիկը 3 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով Ռոկպորտ քաղաքի հրշեջ դեպարտամենտի ներկայացուցչին։ Պարբերականի հաղորդմամբ՝ վթարային բրիգադները շարունակում են հավաքել փլատակները, հեռացնել տապալված ծառերն ու շրջված մեքենաները։ «Հարվին» թուլացել է, սակայն օդերևութաբանները զգուշացրել են սաստիկ ջրհեղեղի սպառնալիքի մասին։
