«Արցախը՝ լափամանի դիմաց. բոզկուրտներին ծառայող մանկուրտները»․ Արմեն Աշոտյանի LIVE-ը (video)

«Արցախը՝ լափամանի դիմաց»: Բոզկուրտներին ծառայող մանկուրտները։
❗️Իմ կողմից հրապարակված փաստաթղթի առիթով (Փաստաթուղթը այստեղ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10228739223803597) իշխանությունը սկզբում «բեմ նետեց» երկրորդ էշելոնը, ապա գործի դրվեցին հատուկ հանձնարարություններով անբարո բաներ կատարող մարդիկ, այնուհետ ինձ փորձեց պատասխանել Ալեն Սիմոնյան կոչվող «ոչ մի բանը», նաև՝ սեփական հողը ուրացած ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
* Հուշում՝ Նիկոլի և նիկոլական ֆեյքերի արանքում ՔՊ-ական ամբողջ աղբը էշելոն է, որոնց բանաձևը մեկն է ՝ «Արցախ լափամանի դիմաց»:
❗️Փաստենք, որ վերոնշյալ իշխանական վայրահաչողներից և ոչ մեկը չունեցավ լկտիություն հերքելու այդ փաստաթուղթը:
❗️ Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Բեռլին և հանդիպել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ.
* Հարց, ՀՀ և ԳԴՀ ղեկավարների հանդիպումն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, ըստ ձեզ,
1. օգտագործվե՞լ է արդյոք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ձևակերպումը,
2. եթե օգտագործվել է, ապա ղեկավարներից ո՞վ է օգտագործել այդ ձևակերպումը:
❗️ Պատասխան՝ այո, Փաշինյանի և Շոլցի ասուլիսի ժամանակ օգտագործվել է այդ տերմինը, բայց այն օգտագործել է ոչ թե հայ ժողովրդին ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, այլ ՝ Գերմանիայի կանցլերը:
❗️ Շնորհակալություն պարոն Շոլցին այդ ձևակերպումը միջազգային հասարակական, հանրային խոսույթ վերադարձնելու և հնչեցնելու համար:
❗️Դաս իսթ Ֆանթասթիշ:
❗Միակ տեղը Բեռլինում, որտեղ կարելի է ուղարկել Նիկոլ Փաշինյանին ու չամաչել՝ բեռլինյան «գազանանոցն» է, որտեղ նա մեզ բարձր մակարդակով կներկայացնի:
❗️Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ասուլիսի ժամանակ հաստատեց իմ ՝ սույն թվականի փետրվարի 22-ի ուղիղ եթերում հնչեցրած տեղեկությունն առ այն, որ միջազգային հարթակներում շատ կարևոր եվրոպական գործիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ ներկա են եղել նաև հայ ընդդիմադիր գործիչներ, որպեսզի ցույց տան, թե խրոխտ տղերք են՝ ՔՊ-ականները խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքից, որն իրականում, իրենց «ֆեյխոային» չի:
❗Ի պատասխան նրանց ասվել է ՝ WTF` ձեր վարչապետը համաձայնել է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ինչ ինքնորոշման իրավունքից եք խոսում:
(Ուղիղ եթերն ամբողջությամբ՝ այստեղ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/734020511585973)
❗Բոզկուրտներին ծառայող մանկուրտները՝ հիշողությունը կորցրած, Չինգիզ Այթմատովի նույնանուն վեպի հերոսի օրինակով ուրացած մարդիկ:
* Բոզկուրտ նշանակում է թուրքերեն գորշ գայլ, որը ծայրահեղ հակահայկական, ազգայնական կառույց է Թուրքիայում:
❗Էդմոն Մարուքյանը, ում հետ անցկացված ամեն ժամի համար, հաց կիսելու համար ափսոսում եմ, ասում է՝ Ա. Աշոտյանը թող ասի ու՞մ կազմում է եղել Արցախը 30 տարի:
❗Մարուքյանը մոռացե՞լ է, որ Արցախը եղել է աշխարհի կողմից չճանաչված, բայց անկախ պետություն, ինչը նաև իր գրառումներում ու հանրային խոսքում նշել է հենց ինքը ՝ էդմոն Մարուքյանը, (օրինակ՝ 2014թ. սեպտեմբերի 2՝ Անկախ Արցախից սովորելու շատ բան ունենք):
❗Հիմա մի երկու կոպեկի համար արժի՞ ամեն բան գցել զուգարանակոնքն ու հայտնվել այդ ամբողջ պարունակությամբ ժամանակի ու պատմության արտաթորման խողովակաշարերում:
❗«Այդ ի՞նչ «Մադրիդյան սկզբունքներ» են, որ «ջուրը» տվեցի՞ք Արցախի հանրաքվեն» ասող Մարուքյանին հիշեցնենք, որ իր կուսակցությունն աջակցություն է հայտնել ՄԽ համանախագահության ինստիտուտին. իսկ ինչո՞վ է աշխարհում հայտնի ՄԽ-ն, եթե ոչ այդ սկզբունքներով. երևի Բեյոնսեի վերջին ալբոմի բառե՞րն է գրել, կամ Ավատարի նոր սցենարի՞ստն է:
❗Ըստ Մարուքյանի՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է ինքնորոշման իրավունքը, ստացվում է, որ տարածքային պահանջ է բարձրացնում:
Կարդացեք ԼՀԿ 2021 թվականի ծրագիրը, որը տեղադրում եմ մեկնաբանություններում, որպեսզի հասկանաք՝ սեփական կուսակցության ծրագրում գրած կետերն ինչպես են հակազդում այն գրողի՝ Մարուքյանի հայտարարություններին:
❗Գրավիչ կեղտ է ՝ «լուծող էիք, լուծեիք Արցախի հարցը» թեզը:
Ասես այդ մարդկանց համար Արցախի հարցը «կանալիզացիոն» խողովակ է, կամ չաշխատող արդուկ:
❗Այն նույն Մարուքյան էդմոնը, որ 2020-ի ապրիլի 2-ի իր գրառմամբ (գրառումը ՝ մեկնաբանությունում) ապրիլյան քառօրյան նկարագրում էր որպես հաղթանակ, իր հարցազրույցում հիմա ասում է ՝ դա ինչ հաղթանակ էր:
❗Ես թաքնվող չեմ, ինձ ամեն պայքարում տեսնելու եք առաջին շարքերում:
❗Ավելի լավ է կռվելով դառնամ մոխիր, քան ոմանց նման ժամկետանց փոշի, «կեղտ»:
❗Ռազմաճակատում հաղթողն է դիվանագիտության մեջ ամրագրում և առաջ տանում իր բանակցային պահանջները՝ «ճպցրեք» դա բոլորի դեմքին, լինեն տեռորիստական խմբավորում մեր էպոսի անվան տակ թաքնված, թե՝ Նիկոլի փեշերի մեջ ծվարած ոջիլ:
❗ Ապրիլյանից հետո Վիեննա Սանկտ-Պետերբուրգ հանդիպումներում հայկական կողմն է առաջ տարել իր պահանջները. դա աներկբա ճշմարտություն է:
❗Նիկոլական սպասարկիչները հրամցնում են հետևյալ բանաձևը, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն ընթանալու է միջազգային տեսանելի մեխանիզմի ներքո:
❗Ի՞նչ է «միջազգային տեսանելի մեխանիզմը»՝ նոր «կուտ», մարկետինգային հնարք, որի անվան տակ վաճառելու են որդնած մակարոն, որդնած գրեչկա, որի անվան տակ Ստեփանակերտը մտցնելու են Բաքվի «տակ»:

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Թիրախում Գեւորգ Փարսյանն է․ «Հրապարակ» Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am