Արտակարգ դեպք Երևանում. նախարարի որդին գումարը տվել է ծանոթին ու հայտարարել, թե թալանել են
«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Օգոստոսի 24-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Մացոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 11:10-ի սահմաններում իր տուն է մտել մի հոգի, հարվածել որդուն, նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մառլեն Մացոնյանին, այնուհետև տունն ամբողջովին տակնուվրա է արել՝ իր հետ տանելով 5 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ահազանգով ժամանել են նաև Ոստիկանության կենտոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մինչ հայր և որդի Մացոնյանները ոստիկաններին կպատմեին, թե ինչպես է հանցագործը ներթափանցել տուն և թալանել, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում պարզում են եղելությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամիսներ առաջ տղան՝ Մառլենը, ծանոթանում է Քրիստինե անունով մի աղջկա հետ, ով հետո Մառլենին հայտնում է, որ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ ունի և նա այդ ամենը համացանցում կտարածի ու այդ սպատնալիքի տակ պահանջում է 5 հազար դոլար: Մանամասները՝ այստեղ.
