Օդեսայում ծեծի են ենթարկել տեղական թերթի գլխավոր խմբագիրը
Ուկրաինայի Օդեսայի մարզում ծեծի է ենթարկվել Надднестрянская правда թերթի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեն: Ինչպես հաղորդում է ԱՍՍ-ը, Վարշանիձեն միջադեպը կապել է իր պրոֆեսիոնալ գործունեության և ոմանց համար ոչ հաճելի նյութերի հրապարակման հետ: Թերթը շատ ցավոտ հարցերի է անդրադարձել տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ: «Այս միջադեպը միանշանակ ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն: Երկաթե մահակներով զինված երկու երիտասարդ Ռոման Վարշանիձեի վրա հարձակվել են օգոստոսի 25-ի երեկոյան: Նրանք մահակներով հարվածներ են հասցրել լրագրողի գլխին: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներին:
