Որքան տուգանք կվճարեն քաղաքացիները՝ չթույլատրված վայրերում աղբ թափելու համար
Այսօր՝ օգոստոսի 26-ին‚ լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը հայտնեց‚ որ վարչական իրավախախտուﬓերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կլինեն: Չթույլատրված վայրերում աղբը թափելու տուգանքները կնշանակվեն ոստիկանության‚ տեղական ինքնակառավարման մարﬕնների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցների կողմից։ Ինչպես նշեց՝ պետք է լինի իրավախախտումների արձանագրման երեք իրավասու մարմինն՝ ոստիկանություն, ՏԻՄ և նախարարության կամ որևէ տեսչական մարմին: «Չնախատեսված վայրերում թափված 2 կգ-ից ավելի աղբի համար անհրաժեշտ կլինի վճարել 32 հազար դրամ, իսկ իրավաբանական անձինք կվճարեն 100 համար դրամ։ 1 խմ թափոնի համար կտուգանվեն 60 հազար դրամի չափով ֆիզիկական և 200 հազար դրամ՝ իրավաբանական անձինք: Կենդանիների աղտոտման համար նրանց տերերը կվճարեն 10 հազար դրամ տուգանք»,- ներկայացրեց Արտաշես Բախշյանը: Ցանկի մեջ ներառված են նաև ավտոմեքենաների թափոնները, էլեկտրական մարտկոցները, կտրող-ծակող առարկաները, որոնց համար վճարը սահմանված է 20 հազար դրամ, անվադողերի դեպքում՝ մինչև 5 հատը կարժենա 30 հազար դրամ։ Շինարարական աղբի համար կտուգանվեն սկսած 40 հազար դրամից 1 խմ-ի համար:
