Արևմուտքի «թղթե շերեփի» հայտարարությունները գրոշի արժեք չեն ունենա

Շատերը, ովքեր նույնիսկ ընդդիմության կողմնակիցը չեն, զարմանում են, թե ինչու՞ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էլ ավելի նոր պահանջներ ներկայացնում Հայաստանին:

Նիկոլ Փաշինյանն պատրաստ է հանձնել Արցախը, նախապես հանձնել էր արդեն Հայաստանի զգալի տարածքները: Բայց պարզվում է Ալիևի պահանջները չեն պակասում: Դեռ ավելին, Ալիևը արդեն ոչ միայն Արցախն է ուզում, այլև Սյունիքը, Սևանը և նույնիսկ Երևանը:

ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելուց հետո նա հայտարարում է, թե հայ ժողովուրդը ապացուցեց, որ չի կարող ունենալ պետություն: Իսկ որոշ ժամանակ առաջ, հայտարարում էր, թե 2021 թվականի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, թե հայ ժողովուրդը դուխով պատրաստ է բավարարել Ադրբեջանի, գրեթե բոլոր պահանջները:

Փաշինյանն ու նրա հայաստանյան «հենարանը» պատրաստ են անվերջ զիջումների, բայց պարզվում է Ալիևը ավելիից ավելին է ուզում ստանալ, ինչը տրամաբանական է, ինչպես ասում են ռուսները, «ախորժակը ուտելու ժամանակ է բացվում»։

Ալիևին արդեն մտահոգում է մեր ատոմակայանի գործնեությունը, ինչը, ըստ նրա, «վտանգում է տարածաշրջանը»։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ Ալիևը կյանքի կոչի իր սպառնալիքները, չէ որ 80 մլն-անոց Թուրքիան իր կողքին է կանգնած:

Հասկանալի է, որ Արևմուտքի «թղթե շերեփի» հայտարարությունները գրոշի արժեք չեն ունենա, եթե թուրք-ադրբեջանական բանակը որոշի մի օր ներխուժել Սևան, Սյունիք և Երևան:

Պարզ է, որ դեռ այդ ծրագրերին դեմ են Ռուսաստանն ու Իրանը, իրենց շահերի պատճառով: Ընդ որում, նրանք ոչ թե «թղթե շերեփի» գործիքներով են դեմ, այլ կոնկրետ զինված ուժերով: Ահա, թե ինչու՞ ադրբեջանցիները պետք է ամեն ինչ անեն, որ այդ ուժերը հեռանան Հայաստանից:

Հենց դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե «ռուսական զինված ուժերը Հայաստանում սպառնում են երկրի անվտանգությանը»։

Նրանք իրոք սպառնում են Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերի իրագործմանը, և դրա համար էլ պիտի դուրս բերվեն Հայաստանի տարածքից, և հենց այդ խնդիրն էլ դրված է Փաշինյանի առաջ:

Բայց ինչու՞ է Փաշինյանն ուզում կատարել Բաքվի և Անկարայի պահանջները, կհարցնի մեր շարքային ընթերցողը, միթե՞ Փաշինյանը Բաքվի և Անկարայի «մարդն է» Հայաստանում:

Բանն այն է, որ իրականում ռուսներին և իրանցիներին Հայաստանից ուզում է հեռացնել նաև Արևմուտքը: Այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթանում է ոչ թե «սառը», այլ «տաք» պատերազմ: Այդ պատերազմի թաթերաբեմը դեռ Ուկրաինան է: Չի բացառվում, որ մի ինչ-որ պահի, այդ պատերազմը դուրս գա Ուկրաինայի տարածքից: Իհարկե, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արևմուտքը չեն ուզում, որ դա կատարվի, քանզի դրանից հետո երրորդ համաշխարհային պատերազմի սկսումը կդառնա անխուսափելի: Հենց այդ իսկ պատճառով էլ նրանք իրար դեմ պատերազմում են այլ երկրների տարածքներում, Ուկրաինայում, Սիրայում և այլն: Փաշինյանը ներքաշել է մեր երկիրը իրենց հակամարտության մեջ, որի արդյունքում էլ Արևմուտքը նրանից պահանջում է դուրս բերել ռուսական զինուժը տարածաշրջանից: Փաստացի Արևմուտքի շահերը համընկել են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ, որի արդյունքում էլ Փաշինյանը, փորձելով կատարել Արևմուտքի պահանջները, փաստացի կատարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները:

Ինչու՞ է Փաշինյանն ուզում անպայմանորեն կատարել Արևմուտքի պահանջները, դա առանձին բացատրության հարց է, որի մասին կվերլուծենք մեկ ուրիշ անգամ: Արձանագրենք միայն, որ Արևմուտքը, որ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ցանկանում է դուրս բերել ռուսական զինուժը Հայաստանից և ընդհանրապես տարածաշրջանից:

Փաշինյանը երաշխիքներ է ուզում Արևմուտքից, բայց վերջինս անկեղծորեն խոստովանում է, որ նման երաշխիք չի կարող տալ, բայց կբարեխոսի, որ Թուրքիան «չկրկնի այն, ինչ կատարեց 1915-ին»: Հասկանալի է, որ Արևմուտքի այդ խոստումը գրոշի արժեք չունի:

Այն, որ Փաշինյանը շատ լավ է հասկանում դա միանշանակ է: Ինչու՞ է ցանկանում այդ ազգակործան քաղաքականությունն կյանքի կոչել, այլ խոսակցության թեմա է: Իսկ ինչու՞ են լռում մեր երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, այ դա արդեն անհասկանալի է: Ի դեպ այդ հանգամանքը զարմացրել է գրեթե բոլորին, և ոչ միայն ռուսներին և իրանցիներին:

Կարծում ենք արդեն, նույնիսկ առանց պատմաբանների էլ հասկանալի է, թե ինչու 1915-ին կոտորվեցին անմեղ 1,5 միլիոն հայերը: Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու գրառումները լիովին բացահայտում են այդ ողբերգության իրական պատճառները: Ինչպե՞ս և ո՞վ կարող է բացատրել սեփական ժողովրդին, թե ի՞նչ վտանգներ է սպասվում հայ ժողովրդին, արդեն ոչ թե 1915-ին, այլ 2023-24 թվականներին:

Տեսակետ կա, թե իբր հայ ժողովրդի պատմության ընթացքում դավաճանների պակաս չի զգացվել: Բայց չի նշվում, թե ինչու՞ է այդպես եղել:

Կարծում ենք, որ հետփաշինյանական «Նոր որակի Հայաստանում» այս բոլոր պատասխանները պիտի լինեն, որպեսզի ժողովուրդը ունենա իրապես պետական գիտակցությամբ քաղաքական վերնախավ և ժողովուրդը վերջապես դուրս գա այս խայտառակ բնույթի խավարամտությունից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 280 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am