Ինտեգրացիայի քարոզը թափ է հավաքում

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Արցախի քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկում են, որ ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին ՀՀ իշխանությունն է Արցախ գործուղել՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու քարոզչություն անելու, որ արցախցիներին համոզի՝ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մեջ ոչ մի վատ բան չկա։


Արդեն մի քանի շաբաթ է՝ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Արցախ եւ ակտիվ շփումներ, հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ: Նախօրեին էլ հանդիպել է Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Բոլոր հանդիպումներում նա կարմիր թելի պես տանում է ինտեգրման անհրաժեշտության միտքը, որի մասին օրերս նույնիսկ հրապարակային հայտարարություն արեց՝ իր հարցազրույցներում. «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան:

Ի՞նչ տարբերություն՝ ադրբեջանցի՞ ա կամ պարսի՞կ ա, կամ ռո՞ւս ա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում եւ հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում։ Հիմա ո՞րն ա ճիշտը։ Չի ուզի՝ ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզում ա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզում ա կոնֆլիկտ։ Ես առաջարկել եմ Ադրբեջանի հետ բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադրբեջանը 2,5 տարի բարձրաձայնում է»։ Ուշագրավ է, որ նոր պետնախարարին ներկայացնելիս ԱՀ նախագահ Հարությունյանն անուղղակի հակադարձել է Բաբայանի մտքին. «Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որեւէ գործընթաց»։

 

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am