ՄԻԵԴ VS Թուրքիա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող միանգամից երկու որոշում է կայացրել: Առաջին դատական գործը վերաբերում է Սելմա Ջիվեքին, ով իր ամուսնու՝ Հուսեյն Ջիվեքի կողմից ամուսնության ընթացքում բռնության է ենթարկվել: 2009 թվականին նա ստիպված է եղել տեղափոխվել Անկարայում բռնություններից տուժած կանանց կենտրոն: Տուն վերադառնալուց հետո կրկին ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, ինչի հետևանքով որոշում է կայացրել ամուսնալուծվել: 2010 թվականի հոկտեմբերին նա բողոք է ներկայացրել դատարանին, որի հիման վրա Հուսեյնին ձերբակալել են և ստիպել հեռանալ տանից: Նոյեմբերին ամուսինն ազատվում է բանտից և կրկին բռնություն կիրառում կնոջ նկատմամբ: Սելման կրկին դիմում է դատարան: 2011 թվականի հունվարին Հույեսն Ջիվեքը, փողոցում 22 անգամ դանակահարելով կնոջը, սպանում է նրան, ինչից հետո դատապարտվում է ազատազրկման: Սելմայի երեխաները 2011 թվականի հուլիսին երկու բողոքով դիմում են ՄԻԵԴ: Նրանք նախ նշել են, որ պետությունը չի պաշտպանել իր քաղաքացուն, թեպետ պարտավոր է եղել՝ հաշվի առնելով ներկայացված բողոքի դիմումները: Եվ երկրորդ՝ նրանք փաստել են, որ Սելմա Ջիվեքը ենթարկվել է սեռական խտրականության: Այդպիսով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 2-րդ (ապրելու իրավունքը երաշխավորող) և 14-րդ (խտրականությունն արգելող) հոդվածները: ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ դատապարտելով Թուրքիային եվրոպական համաձայնագիրը չկատարելու և դրա դրույթները խախտելու մեջ: Մյուս դատական գործն առնչվում է Ջեյդա Էվրիմ Չամին, ով տեսողական խնդիրներ ունի, ինչի հետևանքով նրան 2004 թվականին չեն ընդունել երաժշտական դպրոց: ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Չամին վճարել 13 հազար եվրո փոխհատուցում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am