Ալիևի «հուժկու» պայքարն ընդդեմ խավիարից ու նավթոդոլարներից հրաժարվողների

Բառացիորեն օրերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հերթական քննադատությամբ հանդես եկավ Բաքվի ուղղությամբ: Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ասաց նա` հավելելով. «Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է, դրա ապաշրջափակումը՝ առաջնահերթություն։ Ազատ տեղաշարժն անհապաղ պետք է վերականգնվի, դա Ադրբեջանի պարտավորությունն է, օրենքը պետք է հարգվի։ Մենք պատրաստ ենք օգնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի մեր գործընկերներին»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Բացի այդ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում. «Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք Եվրամիության և ԱՄՆ-ի գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»,-ասել է Կոլոննան:

Ահա, 2 օր անց այս հայտարարությունից Ալիևը որոշեց պատասխանել Փարիզին... Ալիևը Ֆրանսիային, ոչ ավել, ոչ պակաս մեղադրել է «ցեղասպանություններ և արյունալի հանցագործություններ իրագործելու մեջ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ցանկացած առիթ օգտագործել՝ հակաֆրանսիական տրամադրություններ և հայտարարություններ տարածելու համար։
Մասնավորապես, Բաքվում ընթացքող COVID-19-ի դեմ պայքարի հարցով Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը Ֆրանսիային կոչ է արել «ներողություն խնդրել գաղութային անցյալի և արյունալի հանցագործությունների համար»։

«Չմիավորման շարժումը միշտ վճռականորեն աջակցել է Կոմորյան կղզիների միության անվիճելի ինքնիշխանությանը Մայոտ կղզու նկատմամբ, որը դեռևս գտնվում է ֆրանսիական գաղութատիրության ներքո: Ինչպես արտացոլված է հիմնադիր փաստաթղթերում՝ մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի ժողովրդի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։ «Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունը իր գաղութային անցյալի, արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր կազմակերպության անդամ երկրների դեմ»,- ասել է Ալիևը։

Փաստորեն, Ադրբեջանը Ֆրանսիայից պահանջում է ներողություն խնդրել «գաղութային անցյալի համար», «արյունալի գաղութատիրական հանցագործությունների» ու «ցեղասպանական ակտերի համար»:

Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը Ալիևը բավական ծանր է տանում, ու ինչպես ցույց են տալիս նրա հայտարարությունները, նա արդեն հրապարակային է Ֆրանսիայի դեմ պայքարում:

Այս արարքով Ալիևը նաև Ռուսաստանի «ջրաղացին է» փորձում ջուր լցնել: Նաև` Թուրքիայի «ջրաղացին», որի նախագահը ևս, պարբերաբար Մակրոնին քննադատել է հրապարակավ:

Ալիևը չի սահմանափակվել Ֆրանսիայից ներողություն պահանջելով:

Ադրբեջանի նախագահը նախօրեին կարծիք է հայտնել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արդյունավետ չէ և բարեփոխման կարիք ունի: Ալիևն այս մասին ասել է Բաքվում գումարված Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում, որի օրակարգում COVID-19 հիվանդության դեմ պայքարն է: «Եվս մեկ կարևոր հարց, որն արդեն տարիներ շարունակ քննարկվում է աշխարհում, դա ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումն է: Անվտանգության խորհուրդն անցյալ է հիշեցնում և չի արտահայտում այսօրվա իրողությունները: Խորհուրդն այսօր արդյունավետ չէ, դրա կազմը պետք է ընդլայնել, որ այն լինի ավելի ներկայացուցչական և աշխարհագրության տեսակետից ավելի արդար»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում մեկ տեղ պետք է տրվի Չտարածման շարժման նախագահին: Այդ նպատակով Ալիևը Չտարածման շարժման անդամներին առաջարկել է քննարկումներ սկսել: Ալիևի փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության մշտական անդամի տեղ էլ պետք է հատկացվի Աֆրիկային: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այսօր աշխարհը դարձել է «սառը պատերազմի» ավարտից հետո Արևելքի և Արևմուտքի ամենասուր առճակատման ականատեսը: Հակամարտության հետևանքները զգացվում են նաև աշխարհի մնացած հատվածներում: «Այսօր հետզհետե ավելանում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման և այլոց ներքին գործերին միջամտելու դեպքերը»,- Բաքվում Չտարածման շարժման շփման խմբի գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այդ ո՞ր երկրներն են «այլոց ներքին գործերին միջամտում»:

Ո՞ւմ է ակնարկում Ալիևը:

Եվրոպական երկրների՞ն, որոնք ալիևյան ռեժիմի կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ նյութեր են գտել ու հրապարակել...

Ըստ ամենայնի, Ալիևի դժգոհության պատճառը հենց այդպիսի երկրներն են, որոնք իշխանություններն արդեն զգուշավոր են, իրենց երկրների պատգամավորներին խորհուրդ են տալիս ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում հեռու մնալ Ադրբեջանի հետ կասկածելի կապերից:

Դե ինչ, Ալիևը հստակ պայքար է սկսել իր ռեժիմի կողմից չկաշառվող երկրների դեմ, և իր աշխարհաքաղաքական «պատկերացումները» ներկայացնում է նոր իրողությունների քողի տակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1965 անգամ
Լրահոս
Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց Լեհաստանը Զելենսկուց հետ վերցրել է իր բարձրագույն պետական պարգևը Քուշներն ու Ուիթքոֆը մեկնել են Շվեյցարիա «Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար «Փաստ». Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Ժողովուրդ». ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը «Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի «Փաստ». Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին «Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ «Հրապարակ»․ Բերան «կարելու» գործընթացը նոր թափ է հավաքում «Ժողովուրդ». ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու «Փաստ». Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց․ Ռոբերտ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին Եթե ԲՀԿ-ն իր մանդատների տերը չդարձավ, այս ընտրության լեգիտիմությունը զրոյանում է. Ռոբերտ Քոչարյան «Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am