Որքանով տեղյակ եմ, գործի հանգամանքներն այսպիսին են․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր նոր բնակարանը գնել է վարկի միջոցով՝ բանկից գումար վերցնելով։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ պաշտոնյան գույքի հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ է։ Հետեւաբար նրա գույքի ու եկամուտների մասին հայտարարագիրը հրապարակման ենթակա փաստաթուղթ է։
«Այսինքն՝ յուրաքանչյուրը դրան կարող է ծանոթանալ։ Եթե որեւէ մեկը հիմնավոր կասկածներ ունի, եթե որեւէ մեկը կարծում է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ապա կան իրավապաշտպան կազմակերպություններ եւ հակակոռուպցիոն կառույցներ։ Կարելի է դիմել այս կառույցներին»,- նշեց Տիգրանյանը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի ամիս առաջ 5 սենյականոց բնակարան է գնել 168 հազար դոլարով, մինչդեռ դրա շուկայական արժեքը կազմում է մոտ 412 հազար դոլար։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը