2 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի հետևանքով 7 վիրավորներից 23-ամյա աղջիկը նույնպես մահացավ
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 26-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարիամ Մանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել էին, իսկ 7 հոգի էլ տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Պարզվել էր՝ Opel-ը վարել էր Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել էր Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Մանրամասները՝ այստեղ:
