Ի՞նչ իրավական սկզբունքով է լուծվելու ԼՂԻՄ-ի շրջակա, ներկայումս հայերի կողմից վերահսկվող, ազատագրված / ռազմակալված տարածքի հարցը
Հայաստանյան քաղաքական ուժերի զգալի մասը հանդես է գալիս Արցախի հակամարտությունը ժողովուրդների ինքնորշման սկզբունքի հիման վրա լուծելու դիրքորոշմամբ: Իմ պատկերացմամբ այդ սկզբունքը կարող է վերաբերել միայն այն տարածքներին, որտեղ հայերը մեծամասնություն են կազմել հակամարտության ներկա փուլի սկզբնավորման պահին, այն է 1988թ. փետրվարին: Այսինքն, առավելագույնը ԼՂԻՄ-ին: Գրում եմ առավելագույնը, որովհետև վիճելի է դառնում նաև Շուշիի շրջանի հարցը: Հիմա հարցս՝ Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտությունը լուծելու պարագային ի՞նչ իրավական սկզբունքով է լուծվելու ԼՂԻՄ-ի շրջակա, ներկայումս հայերի կողմից վերահսկվող, ազատագրված//ռազմակալված տարածքի հարցը: Արա Պապյան. Ֆեյսբուք:
