«Հարվի» փոթորկը մեծ վնասներ է հասցրել ԱՄՆ-ում. լուսանկար
Ամերիկյան Ռոքփորթ քաղաքում (Տեխաս) օգոստոսի լույս 26-ի գիշերը սկսվել է փոթորիկ, որի քամու ուժգնությունը հասնում է 215 կմ/ժ-ի, հայտարարված է տարերային աղետի ռեժիմ։
«Հարվի» փոթորկի պատճառով նվազագույնը 10 մարդ է տուժել, տեղեկացնում է ABC-ին։ ԱՄՆ Կորպուս-Քրիստի քաղաքում առանց էլեկտրականության է մնացել 155 000 մարդ:
Դա «Կատրին» փոթորկի ժամանակներից ի վեր ամենահզոր փոթորիկն է, որի հետևանքով 2005 թ. ավելի քան 1000 մարդ էր զոհվել:
Այս հզոր փոթորկին ԱՄՆ իշխանությունները պատրաստվում էին արդեն մի քանի օր։ Այն տարածքների բնակիչներին, որոնք կարող էին հայտնվել փոթորկի էպիկենտրոնում, էվակուացրել էին, իսկ մյուսներին անվտանգության տեխնիկայի հստակ հրահանգներ էին տվել։
Նախագահ Թրամփը Twitter-ով մի քանի անգամ խնդրել էր մարդկանց հոգալ իրենց անվտանգության մասին և հետևել իշխանությունների հրահանգներին:

