Էդմոն Մարուքյանի թիմակիցը պաշտոն է ստացել

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելուց հետո Մարուքյանի կուսակիցներից մի քանիսը լքեցին կուսակցությունը եւ խզեցին կապերը իշխանությունների հետ համագործակցության գնացած թիմակիցների հետ, իսկ նրանք, ովքեր մնացին, միանգամից փոխեցին քաղաքական գիծն ու ծայրահեղ արմատական ընդդիմադիրներից վերածվեցին երդվյալ նիկոլականների։ Մեր տեղեկություններով, նրանցից ոմանք նաեւ տարբեր միջին օղակներում աշխատանքի են անցնում:

Վերջերս Էդմոն Մարուքյանի թիմակիցներից մեկը՝ Կարեն Սարգսյանը, նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար, ինչը բավականին բարձր պաշտոն է։ Այս պաշտոնը քաղծառայության պաշտոն է, եւ նշանակվելու համար վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակը պիտի մրցույթ անցկացնի։ Սարգսյանն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել ու նշանակվել, սակայն ամեն բան այնքան պարզ չէ, որքան առաջին հայացքից է թվում։ Բանն այն է, որ այս պաշտոնի համար 2 անգամ է մրցույթ հայտարարվել։ Առաջին մրցույթը կայացել է 2022 թվականի հուլիսի 7-ին, մրցույթին 29 հոգի է դիմել, 24-ի դիմումը հաստատվել է, մրցույթի թեստային փուլը հաղթահարել է 10, հարցազրույցի փուլը՝ 3 հոգի, այսինքն՝ վերջնարդյունքով 3 հոգի հաղթել է մրցույթը, սակայն նրանցից որեւէ մեկը, չգիտես ինչու, չի նշանակվել այդ պաշտոնին։ Հետո՝ նոյեմբերին նոր մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու դիմում է ներկայացրել 17 հոգի, թեստային փուլը հաղթահարել է 5 հոգի, իսկ հարցազրույցի փուլը՝ միայն Կարեն Սարգսյանը, ում եւ վարչապետը դեկտեմբերի 16-ին նշանակել է այս պաշտոնին։ Ակնհայտորեն, պաշտոնը հատուկ պահել են ԼՀԿ-ականին նշանակելու համար:

Կարեն Սարգսյանը 2019 թվականին ԼՀԿ խմբակցության կողմից առաջադրվել էր Հաշվեքննիչ պալատի թափուր անդամի թեկնածու, սակայն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նրա թեկնածությանը դրական եզրակացություն այդ ժամանակ չտվեց»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am