Խոշոր ավտովթար Տավուշի մարզում
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 9.8 կմ հատվածում 37-ամյա Արթուր Մելիքյանը իր վարած DAE մակնիշի 155 ԼՕ 55 համարանիշի խոշոր բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի ուղևորին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Մալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորի ինքնոթյունը և վարորդի ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարն ուղևորվում էր Ղազախստան և բարձված էր գարեջուր զտելու համար հումքով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
