ՃՈ-ն պահանջում է փոխել աջ ղեկով մեքենաների կառուցվածքը. նոր զարգացումներ են սպասվում
Armtimes.com-ի տեղեկություններով, առաջիկայում աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման համար խոչընդոտներ կստեղծվեն: Մեզ դիմած քաղաքացիներն անհանգստացած հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որպեսզի, անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխեն: Մենք որպես մեքենա ներկրող փորձեցինք ստուգել լուրի իսկությունը՝ զանգահարելով ճանապարհային ոստիկանություն: – Բարեւ ձեզ, ես մեքենա եմ պատվիրել, որը շուտով կհասնի Փոթի: Ճի՞շտ է, որ ՃՈ-ում չեն գրանցում աջ ղեկ ունեցող մեքենաները: – Գրանցում ենք, բայց պետք է հետո փոխեք: Գրանցելը գրանցում են՝, բայց պետք է փոխեք: – Իրավական ակտ կա՞ ընդունված: – Երեկ է ուժի մեջ մտել, բայց, ճիշտն ասած, որոշում… նման որոշում չի ընդունվել: Խոսակցություն է, գրանցեք, բայց հետո պետք է փոխեք: – Եթե չփոխեցի, ՃՈ-ն ինձ տուգանելո՞ւ է: – Դա չեմ կարող ասել արդեն, հետո պարզ կլինի: – Հիմա մեքենայի համար 3 հազար ԱՄՆ դոլար գումար եմ վճարել, եթե բերեմ այստեղ փոխեմ, պետք է մի հազար դոլար էլ տամ փոխելու համար: – Ինչ ասե՜մ: Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն, Կառավարություն: Երեք կառույցից էլ խոստացան պարզել թե ինչու է նման խնդիր առաջացել, եւ օրվա մեջ մեզ պարզաբանում տրամադրել: Մինչ պաշտոնական պատասխան ստանալը փորձեցինք բաց աղբյուրներից հասկանալ, թե ինչո՞ւ կարող էր նման խնդիր առաջանալ: Պարզվում է՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով հուլիսի 7-ին ընդունել է մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
