Ֆորպոստից դեպի բուֆեր․ ինչ դեր է վերապահված Հայաստանին

Երբ տարիներ առաջ ՌԴ–ից Երևան ժամանած բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Հայաստանին Ռուսաստանում ընկալում են որպես ֆորպոստ՝ առաջնաբերդ, մեր երկրում փողով «ինքնիշխանիստ» աշխատողները վայնասուն բարձրացրեցին։

ՌԴ պետական դումայի ղեկավար Գրիզլովի շուրթերից հնչած այդ միտքն իրականում Հայաստանի դերակատարումը և կշիռը մեր տարածաշրջանում կարևորելու, ընդգծելու նպատակ ուներ։ Բայց «ինքնիշխանիստները» պատառոտում էին իրենց կոկորդներն ու հետույքները, թե բա՝ մենք ֆորպոստ չենք ուզում լինել (կյանքը ցույց տվեց, որ դրանք թուրքական վիլայեթի մասին էին երազում)։

Կոկորդ ու հետույք պատռողների մեջ էին նաև ՀՀ այսօրվա իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սրանք հիմա ծպտուն չեն հանում, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Հայաստանին տալիս է հակառուսական բուֆերի դերակատարում, այսինքն՝ տալիս է ամայի ու ավերված տարածքի դերակատարում։

Ուշադրությու՛ն դարձրեք․ ՌԴ չինովնիկը չէր հայտարարել, թե ՀՀ–ն ՌԴ–ի առաջնաբերդն է՝ ընդդեմ Արևմուտքի, մինչդեռ Արևուտքը բաց հայտարարում է, որ օգտագործելու է ՀՀ–ին Ռուսաստանի դեմ։ Հայտարարում է, քանզի Նիկոլ Փաշինյանն է դրան համաձայնություն տվել։

ՌԴ–ն իրականում արձանագրել էր մեր տարածաշրջանում Հայաստանի կարգավիճակը։ Կարգավիճակ, որն ունի, օրինակ, Իսրայելն ԱՄՆ–ի համար Մերձավոր Արևելքում։ Այդ կարգավիճակից Իսրայելում ոչ միայն չեն նեղվում, այլ հպարտանում են ու պայքարում դրա համար, քանզի ֆորպոստին զինում են, պաշտպանում են։ Ֆորպոստն ունենում է դաշնակիցներ, բարեկամներ, գործընկերներ, նաև՝ թշնամիներ, որոնք ռազմաքաղաքական հաշվեկշռից ելնելով չեն համարձակվում հարձակվել։ Իսկ բուֆերը դաշնակիցներ, բարեկամներ, գործընկերներ չի ունենում։ Բուֆերին օգտագործում են ու դեն նետում։

Բուֆերին չեն զինում։ Բուֆերին մատաղացու գառ են դարձնում։ Բուֆերը մանրադրամ է, որը մեծ խաղում կորչում է։ Բուֆերային գոտու ժողովրդին վերապահված է ցեղասպանվելու, թնդանոթի միս դառնալու դերակատարումը՝ հանուն այլոց խաղերի ու շահերի։ Ահա այս ամենին է համաձայնություն տվել Նիկոլ Փաշինյանը։ Մասնագիտությամբ «ինքնիշխանիստ» աշխատողները լուռ են, քանզի հիմա իրենց լռություն են պատվիրում, ի տարբերություն նախորդ շրջանի, երբ պատվիրվում էր աղմուկ։ Այսինքն՝ «ինքնիշխանիստները» բողոքում են, երբ կա ապրելու հարց և համաձայնութուն են տալիս, երբ դրված է Հայաստանի վերացման հարցը։

Արժե հատուկ նշել, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին չէ, բայց քանի որ Ռուսաստանի հետ է թշնամի, ուստի հանուն այդ թշնամուն հաղթելու Հայաստանը կարող է որպես բուֆեր դիտարկել։ Նիկոլն այն գործիքն է, որը Հայաստանը վերածում է բուֆերի։

Հայ ժողովրդի խնդիրը բուֆերի գոտուց դուրս գալն է։ Գոնե հարևան վրացիներից կարելի է սովորել։ Վրացիներն իրենց հերթին սովորեցին սեփական սխալի վրա ու չեն մտնում Արևմուտք–Ռուսաստան հակադրության արանքում։ Նիկոլը մտնում է։ Դրա համար էլ Նիկոլի ուսին թփթփացնում են ու նետում թուրք–ադրբեջանական օրակարգի գիրկը՝ դիմացը խոստանալով, որ նա անվտանգ ապաստան կստանա կանադաներում։ Իսկ թե ինչ կստանա հայ ժողովուրդը բուֆերայաին դերակատորւմից, չեն ասում։ Ավելի ճիշտ՝ ասում են, բայց դե հասկացողը պետք է հասկանա։ Իրենք պարտավոր չեն պատմության դասերը հայ ժողովրդին բացատրել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 520 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am