Սիսիանի քաղաքապետի թիմում կան ագրեսիվ երիտասարդներ, որոնք «դաստիարակչական» մարտեր են հրահրում նրա հակառակորդների դեմ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սիսիանում նոյեմբերի 9-ին խոշորացված համայնքների ղեկավարի ընտրություն է լինելու։ Եվ որքան մոտենում է այդ օրը, այնքան քաղաքում թեժանում է մթնոլորտը։ Գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արթուր Սարգսյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրն է, թեկնածուներից մեկն է լինելու։ Նա քաղաքում մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնք պատմում են նրա սրտացավ գործերի մասին։ Քաղաքապետի թիմում կան նաև ագրեսիվ տրամադրված երիտասարդներ, որոնք փողոցներում պարբերաբար «դաստիարակչական» մարտեր են կազմակերպում Սարգսյանի հակառակորդների դեմ։ Օրեր առաջ գրել էինք, որ փողոցային մարտերից մեկի ժամանակ ավտովթար էր եղել։ Տուժել էր Սիսիանի երիտասարդ մի բնակիչ, բայց դեպքը չէր գրանցվել, իրավական հետևանքներ չեղան»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
