Հաջորդ կանգառը՝ Հայաստան

Հրապարակը գրում է․ Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  «հրաժեշտի» ուղերձը լուրջ հիասթափություններ է առաջացրել Արցախում։ Չնայած Վարդանյանը հայտարարեց, որ մնալու է Արցախում, որովհետեւ չի պատկերացնում իրեն առանց Արցախի, սակայն իր պաշտոնանկության վերաբերյալ անատամ հայտարարություններն արցախցիներին այլեւս հույս չեն ներշնչում, որ Վարդանյանը կարող է Արցախի վերածննդի պայքարն առաջնորդել։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Վարդանյանի հետ շատերն էին հույս կապում, նա Արցախում պայքարի ոգի էր արթնացրել, նախկին պետնախարարի՝ օրվա իշխանություններից տարբերվող դիրքորոշումները ոգեւորել էին մարդկանց, մասնավորապես՝ որ չպետք է բանակցել Ադրբեջանի ցանկալի օրակարգով եւ պետք է դիմադրել՝ անվերապահ չկատարելով ադրբեջանցիների պահանջները։


Ոմանք հիշում են Ռուբեն Վարդանյանի նախկին հայտարարությունները՝ քաղաքականություն մուտք գործելուց հինգ պակաս, թե պատրաստ է մինչեւ անգամ բանտ նստել, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Նաեւ նկատում են, որ այսօր Ռուբեն Վարդանյանն անգամ թեթեւակի չընդվզեց իր «ապօրինի» ազատման դեմ, ճիշտ հակառակը՝ մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց իր ազատման հրամանագիրը ստորագրած «պարոն նախագահին», ընդգծեց, որ եղել է նրա հավատավոր «զինվորը»։ Կարող էր գոնե Իլհամ Ալիեւին ու իր հրաժարականը տենչացող Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բաներ հասկացնել, բայց ոչ մի քննադատություն Հայաստանի իշխանությունների հասցեին, անգամ Ադրբեջանի հասցեին թթու խոսք չասաց։ Կարող էր գոնե ասել, որ իր նախաձեռնությամբ հրաժարականի դիմում չգրելու պատճառն այն էր, որ ակամայից չկատարի Ադրբեջանի պահանջը, ընդամենն ասաց․ «Դրսի ճնշումն իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահն ավելի շատ տեղեկություն ունի եւ հասկանում է իրավիճակը․․․․ Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»։

Ռուբեն Վարդանյանի այս վախվորած ուղերձից հետո շատերը վստահ են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտն Արցախում եւ Հայաստանում այլեւս չի հաջողելու, եւ միակ բանը, որ կարող է նա անել, բարեգործությամբ զբաղվելն է, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց նաեւ Վարդանյանը։ «Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական եւ մասնավոր հատվածի, Հայաստանի, սփյուռքի, հայկական եւ ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջեւ շատ կարեւոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարեւոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի»,- ասաց նա։ 

Իսկ քաղաքական քայլերը հաջորդիվ արվելու են Արցախից դուրս՝ Հայաստանում։ Վարդանյանին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ նրա թիմը հիմա լրջորեն պատրաստվում է Երեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին։ Դրանք սոսկ հերթական ընտրություններ չեն լինելու, այլ նաեւ վճռելու են Հայաստանում ընդդիմության առաջնորդության հարցը։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ընդդիմությունը 2021 թվականի համապետական ընտրություններից հետո մսխել է իր քաղաքական կապիտալը եւ վաղուց այլեւս գործոն չէ ներքաղաքական տիրույթում, հիմա էլ ճիշտ կլինի՝ չմասնակցեն այդ ընտրություններին, որ ներկա-նախկին թեման Փաշինյանը նորից չխաղարկի։ Բայց Երեւանի ավագանու ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու քաղաքական խաղացողների համար։ Ով կարողանա իր շուրջն ամենամեծ եւ կենսունակ կոնսոլիդացիան ձեւավորել եւ դառնալ իշխանության հիմնական մրցակիցը, առաջիկա տարիներին նա էլ կզբաղեցնի դաշտը։

Չի բացառվում, որ սա հաշվի առնելով՝ Ռուբեն Վարդանյանը չլարեց հարաբերությունները ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ իշխանությունների հետ, չդիրքավորվեց «սեւերի» դաշտում, որպեսզի կարողանա մանեւրել եւ դիրքավորվել սեւերի ու սպիտակների արանքում։ Նրա քաղաքական ամբիցիաների մասին է հուշում նաեւ այն, որ Վարդանյանի գրասենյակը զբաղեցրել է ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին պատկանող «Ռոսիա» ռեստորանային համալիրի հարկերից մեկը։ Արդեն հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակն ընտրություններին գլխավորելու է Մանե Թանդիլյանը, բայց այդ որոշումը փոխելու համար դեռ ժամանակ կա։

 

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am