Դեկանին թալանած 24-ամյա կասկածյալը հայտնաբերվել է
«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վայոց Ձորի և Կոտայքի մարզային վարչությունների, Ոստիկանության Ջերմուկի, Հրազդանի, Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում 2 օր առաջ Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստան փախնելիս հայտնաբերել և Ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բագիրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա օգոստոսի 1-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի բակից Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանին պատկանող «Lexus» մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան փախցնելու և այն թալանելու մեջ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Մանրամասները՝ այստեղ.
