Սա հստակ կապիտուլյացիա է․ Արամ Օրբելյան (video)

«Վեճերի լուծման համար մեկ գործիքը բանակցությունն է. բանակցություններում ի սկզբանե տանուլ տված կլինեք, եթե նստեք սեղանի շուրջ և ասեք՝ դուք ճիշտ եք ասում, ես ձեզ պետք է զիջեմ, դա բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է»,-այս մասին «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին ունեցած իր ելույթում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ Արցախն ունի անկախության կարգավիճակ. «Այսինքն՝ բոլոր հանգամանքները կարող են քննարկվել. խնդիրն այն է, թե ինչ ֆորմատով և ինչի համար»:

Անդրադառնալով Լաչինի միջանքը բացելու մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը՝ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե դրան չի հետևում այդ գործիքակազմի հետագա օգտագործումը, ապա այդ գործիքն ընդամենը դառնում է որոշում և վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները.

«Ավելին, արդյունքում դա դառնում է պարտություն մեր համար, որովհետեւ դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Կան մարդիկ, որոնք ասում են՝ Արցախը հանձնենք Հայաստանը պահելու համար: Հեռվից որ նայում ես այդ ձեւակերպմանը, տրամանաբանական է, բայց Ադրբեջանն ասե՞լ է, Արցախը տվեք, Հայաստանը՝ ձեզ, նա ասել է՝ Արցախը տվեք, Հայաստանը տվեք, Սյունիքը տվեք, Սեւանը տվեք, Երեւանը տվեք: Բացում ենք Թուրքիայի փաստաթղթերի ազգային ուխտը, մնացածն էլ Թուրքիան է ուզում: Իրականում Ադրբեջանը ոչ թե մեզնից չի ուզում, այլ ուղղակի ասում է՝ դա ձերը չի, թուրքերինն է»,-ասաց Օրբելյանը։

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am