Երևանում բախվել են մարդատար Газель-ն ու շտապօգնության ավտոմեքենան. հիվանդանոց են տեղափոխվել հիվանդը, բժիշկն ու բուժքույրը
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11;40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողատայի խաչմերուկում բախվել են 62-ամյա Բորիս Պողոսյանի վարած Volkswagen մակնիշի 493 ԼV 61 համարանիշի և 61-ամյա Սամվել Մկրտչյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 46 57 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ից 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ KanCor բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ը պատկանում է QanCor բժշկական կենտրոնին, և վարորդը հիվանդին տեղափոխում էր «Աստղիկ» բժշկական կենտրոնից դեպի QanCor բժշկական կենտրոն և միացրած է եղել ձայնային և լուսային ազդանշանները, սակայն Газель-ը, որը սպասարկում է թիվ 45 երթուղին, չի զիջել շտապօգնության ավտոմեքենային, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը բժիշկն է, մեկը՝ բուժքույրը, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ այստեղ:
