Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի վճռի կատարումը, որով նա պարտավորվում է Լաչինի միջացքով երկկողմանի ապահովել մարդկանց, տրանսպորտի տեղափոխությունը, կախված է նաեւ Հայաստանի հետագա հետեւողականությունից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
«Ամեն ինչ կախված է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաեւ Հայաստանից։ Եթե Ադրբեջանը չկատարի պահանջը, հետեւանք կարող է լինել միջազգային հեղինակությունը միջազգային կազմակերպություններում, մյուս պետություններում, բայց, անկախ սրանից, եթե դու անընդհատ այդ հարցի մասին չբարձրաձայնես, միջազգային հանրությունը դրա մասին ուղղակի կմոռանա։ Բայց եթե բարձրաձայնես, կարող է առիթ հանդիսանալ, որ այդ երկրի միջազգային հեղինակությանը հարված հասցվի։ Երկրորդ տարբերակով, որն ավելի հեռուն գնացողն է, այս վճիռը կարող է օգտագործվել Արցախյան հիմնախնդրում։ Եվ երրորդ տարբերակը շատ ավելի բարդ է՝ հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկմանը եւ անհրաժեշտ բանաձեւի ընդունմանը։ Չի բացառվում նաեւ որոշակի սանկցիաների կիրառումը»,- նշեց Գյուլումյանը։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը