Օգոստոսի 24-ին Լոսն Անջելեսի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում «Կենդանի կատարում» անվանակարգում թվով 2618-րդ պատվո աստղը շնորհվեց աշխարհահռչակ հայ շանսոնյե, երգահան Շառլ Ազնավուրին:
«Կցանկանայի կարևոր մի բան ասել: Ես ֆրանսիացի և հայ եմ: Դրանք անհնար է տարանջատել, ինչպես հնարավոր չէ կաթով սուրճի ﬔջ բաժանել կաթը սուրճից:Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մեկ նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,-աստղի բացման հանդիսավոր արարողությանն ասաց Ազնավուրը՝
Նա ֆանտաստիկ հնարավորություն որակեց երկու մշակույթների արժանիքներն օգտագործելը, եթե որևէ լավ բան ես ցանկանում իրականացնել:
«Ես կիրառում եմ ֆրանսերենը աշխատանքիս մեջ, սակայն իմ ընտանիքի լեզուն եղել է և կմնա հայերենը»,- ասել է լեգենդար շանսոնյեն՝ հավելելով. «Երկու օր այստեղ անցկացնելով, ես դարձել եմ մի փոքր էլ կալիֆորնիացի, քանի որ այստեղ են ապրում իմ աղջիկն ու թոռները»:
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը