Շոուների ժամանակներ են
«Հրապարակ» օրաթերը գրում է. «Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք ոչ այնքան աշխատում են, որքան խաղում՝ բարձրագոչ ելույթներ, զինծառայողների հետ սեղան նստել, շարքային մարդկանց ձեռքով բարեւել, Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդում, սահմանին նկարվել։ Հազար դրամների նախաձեռնությունից, «Ազգ-բանակ» և այլ վիճելի նախագծեր շրջանառության մեջ դնելուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ձեռնամուխ է եղել ազգային-հայրենասիրական նուրբ լարերի վրա խաղալու գործին։ Նա ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ է անցկացնում վերջին օրերը՝ մեկ այցելում է ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղկեպսակ դնում 1915 թ․ զոհերի հիշատակին, մեկ նրանց տանում է Էջմիածին՝ կաթողիկոսի օրհնությունն ստանալու, և եկեղեցում խոհուն դեմքով մոմ է վառում։ Ակնհայտ է, որ մեր պաշտպանության վերջին նախարարները երազում են երկրի ղեկը ստանձնելու մասին եւ աշխատում են միայն իրենց իմիջի վրա»։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
