«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «Զովք» սուպերմարկետների ցանցում ՊԵԿ-ով, ԱԱԾ-ով քննչական կոմիտեով խուզարկություններ են իրականացվել: Բնականաբար, ցուցադրականության և շոուի բոլոր կանոններով՝ խանութները փակելով, համակարգիչների, ՀԴՄ սարքերի, անձնական օգտագործման հեռախոսների, կրիչների առգրավմամբ և այլն: Այս ամենը ցանցի ղեկավարությունը գնահատել էր որպես ապօրինի գործընթաց:
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ և բավական հետաքրքիր պատճառներ ունի, որոնք հիմնականում տեղավորվում են տնտեսական «մրցակցության» տիրույթում, առավել ևս, որ «Զովքի» գները միշտ ավելի ցածր են եղել համանման այլ խոշոր ցանցերից:Կան տեղեկություններ, որ այստեղ առկա է իշխանությունների որոշ ներկայացուցիչների և նրանց սիրելի օլիգարխներից մեկի` Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերի հետ կապված բախում:
Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ պայքարը եղել է «մանր-մունր» վատությունների տեսքով՝ օրինակ՝ Նոր Նորքում գտնվող՝ Ալեքսանյանին պատկանող «Մեգամոլի» հարևանությամբ բացված «Զովքին» նյութական վնասներ պատճառելու, պահեստի մուտքի դիմաց ցեմենտի մեքենա կանգնեցնելու (որ չկարողանան ապրանք ստանալ), «Զովքի» ավտոկայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կանգնեցնելու և ժամերով հեռանալու տեսքով և այլն: Հիմա հերթը հասել է առավել «լուրջ» արշավի՝ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավմամբ:
Ի դեպ, ուշագրավ է, որ մասնավորաբար «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը քանիցս խանութներ է բացել հենց «Զովք» խանութների հարևանությամբ ու հիմա էլ շարունակում է բացել»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը