Այս ի՜նչ ուտել են ուտում, կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, «նիկոլական» Հայաստանում այդ ամենը, կարծես, առանձնապես փնտրելու կարիք էլ չկա: Խնդրեմ, օրերս մամուլում հրապարակվեց սույն հետաքրքրաշարժ, կարելի է ասել՝ զմայլանախշ տեղեկությունը առ այն, որ իշխանությունները մեկ անձից գնման ընթացակարգով 15 միլիոն դրամի պայմանագիր են կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

Այդ ՍՊԸ-ին պատկանող մի շարք ռեստորաններում կազմակերպվել է հյուրասիրություն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների համար: Ասել կուզի՝ հյուրասիրված պատվիրակություններն են կերել, թերևս, նրանց ուղեկցող քպական պաշտոնյաների հետ: Չնայած, մի քիչ դժվար է ընկալել Երևան եկած պատվիրակությանն, օրինակ՝ մի 1000 դոլարի չափով «շաուրմայանոցում» հյուրասիրելու ներկայացուցչականությունը, բայց դա երևի «ոտի վրա» պատվիրակություն է եղել: Իսկ այ, մյուս ռեստորանները, այսպես ասենք, բարձրակարգ են, կերած-խմածներն էլ ամենաքիչը 1500 դոլարի միջակայքում, ընդհանուր, ինչպես ասվեց՝ 15 միլիոն դրամի կերել-խմել են: Այստեղ կարևորը ոչ միայն պետական գումարների հաշվին ուտել-խմելն է, այլև այն, որ այդ ուտուշ-խմուշի ծառայությունների դիմաց վճարումը կատարվել է «1 անձից գնման ընթացակարգով»:


Ինչո՞ւ, Երևանում ուրիշ ռեստորաններ չկա՞ն, միգուցե մեկ այլ ռեստորան, ասենք, ավելի մատչելի գներով կարողանար ապահովել այդ պատվիրակային ուտուշ-խմուշները, և մի 4-5 միլիոն ՀՀ դրամ, ընդգծե՛նք՝ պետական միջոցներ խնայվեին և ուղղվեին, օրինակ՝ զինվորների կացարանները բարելավելուն: Հա, չմոռանանք, այս կազմակերպության անունը հաճախ է «հիշատակվում» նաև բանակին սնունդ մատուցողների շարքերում, չնայած այդ շարքն առանձնապես հոծ չէ: Մեղմ ասած: Ի դեպ, մեկ այլ կարևոր պահ էլ կա. վերոնշյալ նույն հրապարակման մեջ հիշեցվում է, որ այդ 15 միլիոն դրամի պայմանագիրը այն նույն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ է, որը, կառավարության որոշմամբ, ազատվել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար գոյացած 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունը վճարելուց:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մի «ձեռքը» (կառավարություն) հիշատակված ՍՊԸ-ից հրաժարվել է 28 միլիոն դրամ հարկեր վերցնել, ասել է՝ չէ՜, մեր բյուջեին այդ գումարը պետք չի: Ապա Նիկոլ Փաշինյանի մյուս «ձեռքը» նույն ՍՊԸին էլի մի 15 միլիոն դրամ է վճարել՝ պատվիրակություններին հյուրասիրելով տվյալ ընկերության «օբյեկտներում»: Ի՜նչ կոռուպցոն ռիսկ, ի՜նչ բան, չեք ամաչո՞ւմ: Որ այդպիսի բան լիներ, հիմա մեր անաչառ, աննկարագրելի իրավապահները վաղուց ուսումնասիրել են այս ու իշխանությունների հետ սիրով ու գուրգուրանքով «աշխատող», ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ սերտաճող և, ըստ այդմ, ծաղկափթթող այլ կազմակերպությունների գործունեությունը: ... Եվ ամեն դեպքում՝ բայց այս ի՜նչ ուտել են ուտում: Ուրիշ բան չկարծեք՝ ռեստորանում նկատի ունենք: Կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am