Ռուս-թուրքական «սերենադ»` ընդդեմ հայկական ապրանքների ու հայ-թուրքական սահմանի

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային, երեկ այս մասին հայտնեց ռուսաստանյան «Ռիա Նովոստի»-ն: Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեվի փոխանցմամբ` պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել. «Պայմանագիրն ստորագրվել է, բայց դեռ ուժի մեջ չի մտել»: Շաբաթներ առաջ, երբ Թուրքիայի նախագահը վստահեցրեց, թե ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրներ և Թուրքիան Ռուսաստանից, անպայման, կստանա С-400-երը, իսկ Մոսկվան լռում էր, դեռ որոշ մարդիկ այդ գործարքի եղելությանը մեջ կասկածում էին: Բայց, ինչպես տեսնում եք, այդ գործարքն էլ է իրականություն: Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը, անցյալ ամիս ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»: «Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոԷլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում: Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա: Այս առիթով Վաշինգտոնը Թուրքիայից բացատրություն էր ուզում լսել С-400-ներ գնելու վերաբերյալ: Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը նշել էր. «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, և ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»: Իսկ Էրդողանի ռեակցիան բավական խոսուն էր... Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ չի հասկանում Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը: «Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»,- արդարացել էր Էրդողանը։ Բայցև հիշեցնենք ամենակարևոր դրվագներից մեկը: Դեռևս հուլիսի կեսերին Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրը, հայտնեց, որ Թուրքիան ռուսական C-400 համակարգերը կարող է տեղակայել Հայաստանի սահմանին: Bloomberg-ի աղբյուրը հայտնել է, որ նախնական պայմանագրով, 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք տարվա ընթացքում, իսկ հետո ևս 2-ը կարտադրվի Թուրքիայի տարածքում: «Ռուսաստանի հետ հրթիռների մատակարարման գործարքը հստակ ազդանշան է առ այն, որ Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից և Եվրոպայից»,- գործակալության հետ զրույցում ասել է Մոսկվայում տեղակայված Ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Կոնստանտին Մակիենկոն: Ավելին, օրեր առաջ Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով ռուս-թուրքական համագործակցությանը` նշեց, որ երկու երկրները ամեն ջանք գործադրում են՝ տնտեսական համագործակցությունից բացի, նաև քաղաքական դաշտում երկկողմ հարաբերությունները կատարելագործելու համար: «Մենք հզորացնում ենք տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը: Էներգետիկ ոլորտում Ռուսաստանը Թուրքիայի կարևորագույն գործընկերն է» ասել էր Չավուշօղլուն հավելելով, որ կողմերն այս պահին աշխատանքներ են տանում նաև երկկողմ վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ։ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարման ֆոնին, այսպիսով, ռուս-թուրքական հարաբերությունները, կարելի է վստահորեն ասել, ջերմացման հերթական փուլն են թևակոխում: Հիշենք դա փաստող ամենաթարմ նորություններից մեկը, երբ օրերս Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ կնքել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Հայաստանի տնտեսական «նվաճումների» մասին տարբեր ճառերն էլ, այսպիսով, կարելի է ավարտված համարել: Միայն պատկերացնել արժե, թե ինչ կլինի հայկական ապրանքների ճակատագիրը ՌԴ-ում, եթե թուրքական շուկան ներխուժի ռուսական շուկա... Խոսակցությունները, թե Թուրքիայի ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը հնարավորությունը կարող է դրական լինել, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը, ապա մշտապես պետք է հիշել մեկ բան` Թուրքիան առանց ԼՂ խնդրի լուծման` չի բացի հայ-թուրքական սահմանը: Ավելին, իսկ եթե ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվածություն ձեռքբերեն թե՛ ԼՂ հարցում, թե՛ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները Հայաստանի սահմանին տեղադրելու վերաբերյա՞լ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am